Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը ու Մոսկվայում ընդունել այդ բանակցությունները։ Այդ մասին Բիշքեկում ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը: Այդ մասին РБК-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գալուզինը։
Իրադրությունը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված։
Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունները շարունակվում են, սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սրացումը բացասաբար է անդրադառնում այդ գործընթացի վրա:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Բաքուն ունի «պլան Բ», որով նախատեսվում է, որ այն կարող է իրականացվել առանց Հայաստանի մասնակցության։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը սեպտեմբերի 1-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Արցախում առկա իրավիճակն ու Լաչինի միջանցքի հիմնախնդիրը։
Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը Ռուսաստան կատարած այցի շրջանակներում հանդիպել է Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությունը և իրավիճակը տարածաշրջանում։
Հայաստանը ադրբեջանական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի նոր առաջարկներ։
Ադրբեջանը շարունակում է տարածել Լեռնային Ղարաբաղում ՀՀ բանակի ներկայության մասին պնդումը, որը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: